Անաստասիա

Որպես նախաբան ուզում եմ տեղադրել իմ գրված նամակը, Պարոն Ծառուկյանին 2009թ. Մայիսի 5-ին:

Ես չգիտեմ, նամակը փոխանցել են Պարոն Ծառուկյանին, թե ոչ…

Վ. Արզումանյան

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին

 

Իմ անունը Վարդան Սամվելի Արզումանյան է: Ծնվել եմ քաղաք Երևանում 1980թ. դեկտեմբերի 16: Ավարտել եմ Դոնեցկի Պետական Բժշկական Համալսարանը, զբաղվում եմ Ավանդական Բժշկությամբ, նաև հետաքրքրվում եմ անձնական և ընտանեկան հոգեբանությամբ, ուսումնասիրում եմ պատմությունը, հատկապես խորքային, կրոնները և պատմության մեջ զգալի հետք թողած մարդկանց կյանքը: Վերջին տարին անցկացրել եմ գյուղում` զբաղվելով հողագործությամբ և մեղվաբուծությամբ, պրակտիկայի վրա կիրառելով ստացած նոր գիտելիքները: 1991-1996թթ. եղել եմ Մեծ թենիսի Հայաստանի բազմակի չեմպիոն և այլ մրցաշարերի հաղթող: Մոտակա ժամանակում պատրաստվում եմ մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, սեփական հողատարածքի վրա Տոհմայգի կառուցելու նպատակով, որ ապագա երեխաներս ծնվեն փոքրիկ, բայց կոնկրետ դրախտում և ապագա կինս իր հղիությունների 9 ամիսներն անցկացնի հիանալի պայմաններում, նայելով միայն լավ տեսարաններին, լսելով միայն լավ, բնական ձայներ և սնվելով միայն էկոլոգիապես մաքուր սնունդով, զերծ պարարտանյութերից, քիմիկատներից և գենետիկորեն մոդիֆիկացված պտուղներից: Ինձ թվում է, որ բոլոր ծնողները և ամեն տղամարդ այդպես անի, մենք կունենանք հզորագույն և բացարձակ երկիր` լի ամուր ընտանիքներով: Ես երազում եմ, որ Հայաստանը դառնա Համաշխարհային մասշտաբի Հոգևոր և Գիտամշակութային կենտրոն, որ Հայ Ժողովուրդը լինի Բացարձակ առողջ, որ անգամ  հիվանդություն բառը չհնչի (դա հնարավոր է, մեխանիզմները կան), որ ունենանք ամուր սիրող ուժեղ և ստեղծագործող ընտանիքներ, որ բացառենք ցանկացած ամուսնալուծության Հնարավորություն: Այդ ամենն իրագործելու համար պետք է սկսել ծննդից:

Հայտնի է, որ առողջ սերունդ ստեղծելու համար մեծ նշանակություն ունի, թե ինչ միջավայրում է ապագա մայրն անցկացնում ժամանակը (այսինքն, ի՞նչ է տեսնում, լսում և հետևաբար մտածում): Ապագա մայրը պետք է տեսնի բնական տեսարաններ, լսի բնական ձայներ և ուտի մաքուր սնունդ, կենդանի ջուր և մաքուր օդ: Դա գերհզոր սերնդի նախապայմանն է: Նաև ծնողները պետք է գիտակցեն, որ բեղմնավորումից առաջ մարդը, երեխան, արդեն կա և անհամբեր սպասում է, թե երբ պետք է մտնի սիրող մոր ընդերքի մեջ և ծնողները համապատախան պետք է պատրաստվեն, պատրաստելով մարմինը, հոգին և տարածքը, որտեղ պետք է գա երեխան: Ծնողները պետք է ամբողջովին կենտրոնացած լինեն երեխայի երջանկության վրա: Այսինքն սեփական առողջության մոտիվացիան պետք է լինի` երեխայի ուժը, ինտելեկտը, առողջությունը և երջանկությունը: Եվ սեռական միավորման մոտիվացիան պետք է լինի միայն ու միայն նոր կյանքի լույս բերումը, որ թե երեխային ունենալու ցանկությունը խառնվի սեփական բավարարության մտքերի հետ, չնյած առաջին դեպքում բավարարության զգացմունքը ավելի խորն է ու լիարժեք և կարող է հավերժ պահպանվել: Սա ամուր ընտանիք ստեղծելու գաղտնիքներից մեկն է: Ցավով նշում եմ, որ այսօր երեխաները մեծ մասամբ ծնվում են անգիտակից ձևով, հենց այդ պատճառով էլ զգացմունքների կոմպլեքսը, մտավոր կարողությունները և առողջությունն ամբողջական չեն, իրականում մարդն անհամեմատ ավելի Հզոր և Կարող է: Դրա համար պետք է վերանայել մեր պատմությունը` խորը հասկանանք և գիտակցենք, թե ո՞վքեր են եղել մեր Նախնինները, ի՞նչ կյանքի կուլտուրա են ունեցել, ի՞նչ վերաբերմունք են ունեցել Բնությանը, Երեխաներին, միմյանց, ի՞նչ հսկայական Հնարավորություններ և Կարողություններ են ունեցել, ի՞նչ Հարաբերությունների մեջ են եղել Աստծու հետ, ի՞նչ են ցանկացել մեր համար և իրենց արած քայլերը հանուն ժառանգների, որ մնացել են մինչև այս օր ամբողջ մոլորակի վրա, նաև Հայաստանում: Դրա համար հարկավոր է գրականություն և հրապարակային զրույց, այս բնագավառի շուրջ: Այդպիսի գրականության օրինակ է հանդիսանում ռուս գրողի`Վլադիմիր Մեգրեի «Звенящие Кедры России» գրքաշարը, այժմ 9-ը հատորից բաղկացած, որտեղ տրված են խորքային գիտելիքներ այդ պրոցեսների մասին: Ռուս աղջկա` Անաստասիայի օգնությամբ, որը ծնվել, դաստիարակվել և մեծացել է Սիբիրի Տայգայում և այժմ էլ այնտղ է, և որի տոհմը 10 հազար տարի շարունակ ապրում է տայգայում, պահպանելով Ակունքների գիտելիքները և իմացությունը: Վլադիմիր Մեգրեն նախկինում գործարար է եղել, 1990թ-ից Սիբիրի գործարարների ասոցիացիայի տնօրենը: Ես նրա հետ անձամբ ծանոթ եմ, մի լուսավոր մարդ, որը վերին աստիճանի վստահություն է ներշնչում: Այդ գրքերում տրված են շատ վառ, լուսավոր պատկերներ` ընտանիքի, ժողովրդի և պետության մասին, որն այսօրվա ինֆորմացիոն բացասական պրեսինգի դիմաց խիստ անհրաժեշտ է Հայ ժողովրդին: Այնտեղ կա նաև խորքային ինֆորմացիա սննդի և այն պայմանների մասին, որոնք պետք է ստեղծեն սիրահարվածները մինչև պսակադրությունը, որ այն սկզբնական զգացմունքը, որ պարգևվում է իրենց, կարողանան պահպանեն և թույլ չտան, որ հանգչի, այլ հակառակը, տարեց-տարի ուժեղանա ու ծաղկի, երջանկություն պարգևելով բոլոր շրջապատին և ամուր պահելով ընտանիքը: Ռուսաստանում և Եվրոպայի այլ երկրներում ամուսնալուծությունների թիվը վիճակագռւթյամբ հասնում է 60-80%, Հայաստանում դրանք ավելի քիչ են, բայց այդ ոչ ցանկալի և անբնական երևույթն երբեմն ի հայտ է գալիս, ցավ պատճառելով բազում ընտանիքների: Որ մենք ունենանք ուժեղ երկիր, մեզ պետք են ամուր ընտանիքներ, որտեղ երեխաները դաստիարակվում են սիրով: Եվ իմ խորրին համոզմունքով, Անաստասիայի առաջարկած մոդելը, այսօր աշխատում ֆինանսա-տնտեսա-սոցիալական ճգնաժամից բոլոր հրապարակայնացված մոդելներից, իրենց մեխանիզմների հետ միասին, իր բովանդակությամբ և մեխանիզմով, միակ հնարավոր դրական ելքն է միայն շահույթներով, որը լուծում է ոչ միայն սպասվող և առկա գործազրկության և զբաղվածության, ամուր և սիրող ընտանիքների կառուցման, ազգի ֆիզիկական և հոգեկան բարելավման, սննդային ապահովության և անվտանգության, շրջակա միջավայրի առողջացման և պահպանման, նաև զգալի ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության Ռազմական անվտանգության և զինված ուժերի զգալի որակական փոփոխության վրա, նոր սերունդների մոտ ստեղծագործական մտածելակերպի և գիտակցության ձևավորման, կալանավորների, մանկատան և անօթևան երեխաների, փախստականների վստահ և ապահոված ապագայի և արժանի կյանքի պայմանների խնդիրները:

Տոհմայգիներում ապրող մարդկանց և երեխաների դեռևս անաբիոզի մեջ գտնվող գերկարողություններն արթնանում են, որը թույլ կտա նաև կանխագուշակել բնության արհավիրքները և միասնական ուժերով ղեկավարել տարերքները: Ապագայում կազդի նաև միջպետական և միջազգային հարաբերությունների բարելավման և տարածաշրջանում խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Հայաստանում կշատանա զբոսաշրջել ցանկացողների քանակը և հայրենիք վերադառնալու մարդկանց քանակը, նաև բուժման նպատակով այցելողները: Այս մտքին ծանոթ են Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ. Մեդվեդևը, Սիբիրում նախագահի ներկայացուցիչ Ա. Կվաշնինը, Կեմերովոյի Գուբերնատոր Ա. Տուլեվը և մի շարք մտավորականներ և այլ պաշտոնական անձիք (նրանց կարծիքին կարելի է ծանոթանալ www.anastasia.ru կայքում): Ես համոզված եմ, որ այնտեղ արտահայտված մտքերը կարող են միավորել Հայ ժողովուրդը, ոգեշնչել` ուժեղ, ուրախ ու ծաղկող Հայաստան կառուցելու համար: Պարոն Ծառուկյան, հենց այդ պատճառով էլ դիմում եմ Ձեզ, որ հովանավորեք դրանց թարգմանությունը, որ այդ ին‎ֆորմացիան հասանելի լինի հայ ժողովրդի համար:

Շատ մեծ ցանկություն կա Ձեր հետ անձամբ հանդիպել, որ կարողանամ միտքն ավելի լավ և մանրամասն փոխանցեմ, նաև ազգի առողջական և երիտասարդացման ծրագրի վերաբերյալ, ինչը ես ապացուցել եմ իմ սեփական կյանքի օրինակով:

 

Խորին հարգանքներով

Վարդան Արզումանյան

Իմ հեռախոսահամարն է

15.05.09      


Перейти к другим изданиям этой книги

Оглавление